Աբդոմինոպլաստիկա
Աբդոմինոպլաստիկան  կամ որովայնի պլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է որովայնը ավելի ձիգ դարձնել: Վիրահատությունը ներառում է ավելորդ մաշկի և ճարպի հեռացում որովայնի միջին և ստորին մասերից` մկաններն ու որովայնային պատի շարակցահյուսվածքային թելիկները ձգելու նպատակով: Այս տեսակ վիրահատությանը դիմում են այն այցելուները, ում մոտ հղիությունից կամ քաշի կտրուկ կորստից հետո առաջացել են թուլացած կամ կախված  հյուսվածքներ: Որովայնի պլաստիկ վիրահատությունները բաժանվում են մի քանի կատեգորիայի: Կախված վիրահատության աստիճանից` ընդհանուր  աբդոմինոպլաստիկան կարող է տևել 1-ից 5 ժամ: Մասնակի աբդոմինոպլաստիկան կարող է կատարվել 1-2 ժամում:
Գրանցվել